ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:Ժամանցային կյանքի կազմակերպման նախընտրություններում հարուստ չինացիների մոտ նկատվում է անցում նյութական արժեքներից դեպի ընտանեկան արժեքներ: Ընտանեկան ժամանցի առաջին նախընտրությունը ճանապարհորդությունն է,որին հետևում են ընթերցանությունը և ընտանեկան ճաշկերույթները:
Հարցումը անց է կացվել հասարակական կազմակերպության կողմից 465 քաղաքացիների շրջանում, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 10 միլիոն յուանը/ շուրջ 1.5 միլիոն դոլար/.