Չինաստանն Այսօր էլեկտրոնային հարթակը զրուցել է Չինաստանի «Շանսիի հյուսիսարևմտյան զբոսաշրջության մշակույթի հետազոտական ինստիտուտ» հիմնադրամի նախագահ պարոն Վան Սիաոմինի հետ
Պարոն Վան, խնդրում ենք ներկայացրեք Ձեր ինստիտուտի հիմնական գործառույթները
Մեր կազմակերպությունը գործում է Շանսի նահանգի տեղական կառավարման մարմնի հովանու ներքո և ամաբողջությամբ վայելում է Չինաստանի կառավարության աջակցությունը իր նպատակների իրականացման ճանապարհին: Այն մասնագիտական և ինստիւտուցիոնալ կառույց է ,որի ծրագրերը միտված են Չինաստանի հյուսիսարևմտյան շրջաններում զբոսաշրջության զարգացմանը:
Ինստիտուտը համագործակցում է հեղինակավոր կառույցների հետ ինչպիսիք են Չինաստանի գիտությունների ակադեմիան, Մետաքսի Ճանապարհ.ցամաքային և ծովային տուրիզմի դաշնությունը, Համաշխարհային հետազոտությունների կենտրոնը և այլն: Վերջին շրջանում մեր ինստիտուտը արդարացիորեն համարվում է զբոսաշրջային ոլորտի ուղեղային կենտրոններից մեկը,որը ծրագրում և իրականացնում է մաշտաբային միջոցառումներ և աշխատում է միջազգային գործնկերների հետ:
Ինստիտուտը նոր քայլեր կձեռնարկի Սիան քաղաքում միջազգային գործընկերների գրասենյակները հիմնելու ուղղությամբ:
Ներկայացրեք Ձեր նահանգի հիմնական զբոսաշրջային վայրերը
Մեր ինստիտուտի ուսումնասիրությունների շրջանակը լայն է և ներառում է մի քանի նահանգներ, դրանցից կարող եմ առանձնացնել Շանսի նահանգում Տեռակոտայի պահակազորը,Գանսու նահանգում Մոգաո քարանձավները, Ցինշայ նահանգում համանուն լիճը և այլն:
Ին՞չ է իրենից ներկայացնում «Միջազգային տուրիստական հաբ» նախաձեռնությունը
Ծրագիրը, որի ներկայացումը տեղի ունեցավ վերջերս նպատակ է հետապնդում համախմբելու միջազգային գործընկերներին մեկ հարթակում: Հիմա այն քննարկումների փուլում է, ակտիվ են իտալացի գործնկերները,որոնք իրենց տեսնում են այս ծրագրի և Մետաքսի ճանապարհի անբաժանելի մասը: Ավելի մանրամասն կխոսեմ հաջորդ անգամ:
Կարո՞ղ է Հայաստանը մասնակցել ծրագրին
Իհարկե կարող է,պետք է մշակել հաղորդակցման ուղիները և բանակցել:
Հայաստան շատ չեն այցելում չինացի զբոսաշրջիները; Ին՞չ քայլեր կառաջարկեք նրանց դեպի Հայաստան գրավելու համար
Չինացի զբոսաշրջիկներին Հայաստանը կարող է հետաքրքրել իր հարուստ պատմությամբ, քրիստոնեական մշակույթով և ժամանակակից շնչով: Ես անձամբ հետաքրքրված եմ Ձեր երկրով և ընկերոջս հրավերով,ով նաև հանդիսանում է մեր ինստիտուտի միջազգային խորհրդատու, կայցելեմ Հայաստան:
Ես կառանձնացեի երեք խնդիր: Առաջին հերթին հարկավոր է իրականացնել տեղեկատվական արշավ Չինաստանում մեզ համար հարազատ լեզվով,օգտագործել համացանցի տված հնարավորությունները: Մենք ծանոթ չենք հայկական մշակույթին, խոհանոցին,սակայն լսել ենք ,որ դրանք ամբողջ աշխարհին են հայտնի: Չենք տեսնում Հայաստանի մշակույթին նվիրված փառատոններ և այլն:Կարևոր է աշխատել ուղիղ չվերթների հարցերով, ասենք Պեկին-Երևան, կամ Սիան-Երևան,այստեղ չինական կազմակերպությունները սիրով կհամագործակցեն:Այո, վիզային ռեժիմը դյուրացվել է,սակայն դրա մասին գիտեն շատ քչերը: Իմ կարծիքով պետք է սկսել համագործակցություն զբոսաշրջության ուսումնասիրության ոլորտում, որտեղ կլրացվեն բոլոր բացերը: Գիտեք, զբոսածրջությունը լուրջ գիտություն է և պետք այն դիտարկել որպես առանձին գիտական ոլորտ:
Պարոն Վանի կողմից տրամադրված նկարներ