Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն ֆորումը կլուսաբանեն 3000 լրագրողներ
May 14, 2019
Հանդիպել են Հայաստանի և Չինաստանի վարչապետները
May 15, 2019

Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սի Ծինփինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:     Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին մասնակցության հրավերի համար։ «Սա լավ հնարավորություն է ձեզ հետ հանդիպելու և հեռանկարները քննարկելու համար։ Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ։ Հայկական ձեռագրերում դեռ 5-րդ դարում նկարագրվում են երկու ժողովուրդների կապերը։ Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար, քաղաքական բնույթ։ Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էր Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Չինական կողմից մասնակցում էր Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի նախարար Խուանգ Քուենմինգը, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տինգ Սյուեսյանգը, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին, ԱԳ փոխնախարարներ Լը Յուչընգը, Ցին Գանգը, Կոմերցիայի նախարար Ճոնգ Շանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցելու է Ասիական քաղաքակրթությունների առաջին երկխոսության համաժողովին։