Շուրջ 10 միլիոն չինացիներ Գարնան տոնը կանցկացնեն արտերկրում
December 30, 2018
Կավե արձանիկների վարպետ Ճանը
December 31, 2018

«Սինյուան» բարեգործական հիմնադրամը ամփոփել է 2018-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի պետական «Սիյուան» բարեգործական հիմնադրամը ամփոփել է 2018 թվականը,որի ընթացքում հիմնական խնդիրը եղել է աղքատության դեմ պայաքարը:

Հիմնադարամի ներկայացուցիչը Սինխուա տեղեկատվական գործակալությանը հաղորդել է,որ իրակավացված ծրագրերի արդյունքում 2018 թվականի ընթացքում շուրջ 2 միլիոն չինացիները հաղթահարել են աղքատության շեմը:

Հիմնադրամի կայքից կարելի է տեղեկանալ ,որ 2018-ի ընթացքում հիմնադրամը առավել թեր զարգացած շրջանների տրամադրել է շուրջ 1000 շտապոգնության մեքենա,ապահովել է  5000-ից ավելի ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բուժումը, մի շարք անհետաձգելի վիրահատություններ դարձել են անվճար բոլոր ՉԺՀ քաղաքացիների համար և հիմնադրամը շուրջ 11,8 միլիոն դոլար նվիրաբերել է դպրոցների և մանկապարտեզների վերանորագման աշխատանքներին: