«Եվրոմոնիտոր». Չինաստանը կշրջանցի Ֆրանսիան
November 13, 2018
Հայկական գինի ցուցադրված է Prowine China 2018-ում
November 15, 2018

ՉԻՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել էր չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ:

Միջբուհական մրցույթին մասնակցում էին ԵՊՀ-նԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը ներկայացնող երկուական խմբեր և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը ներկայացնող մեկ խումբ:

Մրցույթին ներկա էին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ռուբեն Մարկոսյանը, ինչպես նաև մասնակից բուհերի դասախոսներ և ուսանողներ:

ՀՀում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Վըն Ֆընը, հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին, հույս հայտնեց, որ նման մրցույթները շարունակական կլինեն՝ փաստելով, որ դրանք խթանում են ոչ միայն չինարենի, այլև չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը: