Միջազգային հեծանվային ֆեյրը Շանհայում
May 10, 2018
Չինացի դիվանագետ. «Հայ պատանիներին փայլուն ապագա է վիճակված»
May 13, 2018

«Ես և Կոնֆուցիուսի ինստիտուտը». «Չինարեն լեզվի կամուրջ»-ը կրկին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: «Չինարեն լեզվի կամուրջ» մրցույթին ուսանողներից առաջին տեղը զբաղեցրեց Դավիթ Գրիցենկոն, երկրորդը` Արփի Ազարյանը: Դպրոցականներից հաղթեց Սարգիս Հարությունյանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Եվա Բաբայանը:

Այս տարի մրցույթը Հայաստանում անցկացվեց մայիսի 11-ին: Այն իրականացվում է  5-րդ անգամ ուսանողների, 3-րդ անգամ՝ դպրոցականների շրջանում:



Ավագ և կրտսեր առաջին մրցանակակիրները կմեկնեն Չինաստան ու կներկայացնեն Հայաստանը համաշխարհային փուլում, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած ավագ և կրտսեր ֆինալիստները կլինեն դիտորդ:

Դիմորդների քանակը տարիների ընթացքում աննախադեպ աճ է գրանցել: Այս տարի մրցույթի հայաստանյան փուլին մասնակցեց յոթ ուսանող և չորս աշակերտ: Մրցույթը կազմված էր չորս փուլից: Առաջին փուլում մասնակիցները հանձնեցին են գրավոր քննություն, երկրորդ փուլում` պատասխանեցին ժյուրիի հարցերին: Այս փուլերն անցկացվել են մայիսի 8-ին: Երեկ կայացած երրորդ փուլում մասնակիցները ելույթներ ունեցան չինարեն լեզվով, իսկ չորրորդ փուլում ներկայացրեցին չինական մշակութային համարներ:

ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանի խոսքով`նման միջոցառումների անցկացումը մեծապես նպաստում է երկու ազգերի մշակույթների հանրայնացմանը. «Այն կարելի է որակել որպես Չինաստանի հանրային դիվանագիտության լրջագույն լծակ, իսկ մեր մասնակիցների համար հնարավորություն չինական մշակույթին ծանոթանալու և Չինաստանի լավագույն բուհերում սովորելու համար», – «Չինաստանն Այսօր»ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, աշակերտներ, ծնողներ, պաշտոնատար անձինք, Հայաստանում չինական համայնքի ներկայացուցիչներ:

Ժյուրիի անդամները չինացիներ էին և չինարենի տեղացի ուսուցիչներ: Մրցույթին մասնակցում էին 7 ուսանող և 4 աշակերտ: “Ավագների” խմբի թեման էր` “Մի աշխարհ – մի ընտանիք”, “կրտսերների”` “Ես և Կոնֆուցիուսի ինստիտուտը”: 



Միքայել Մարգարյան. «Մրցույթն անցավ բարձր տրամադրության ներքո: Տիրում էր մշակութային ու բարեկամական եթերային մթնոլորտ: Բեմն ու դիզայնը շլացնող էին, իսկ բեմադրությունն ու դրամատուրգիան օրգանիկ կառուցվածք ունեին, համերգային ծրագիրը` ցնցող էր, ուղեկցվում էր ծափերով ու ժպիտներով իսկ մեր երկու ժողովուրդների միասնական համերգային և պարային համարները շշմելու»:

Համերգային ծրագիրը օրիգինալ էր, բաղկացած 4 բաժնից` ավանդական չինական պար, հայ-չինական երաժշտական ելույթ, տայցիցյուան, հայկական ավանդական պար: Կոնֆուցիուսի ինստիտուտի հայտնի ուսուցիչներից մեկը` շնորհաշատ Լյու Լուն, պարային համույթի չքնաղ երեխաների հետ փշաքաղեցնող ելույթներ ունեցավ: